Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle


Նույնիսկ փոքրիկ նվերը, որը կուրախացնի մեր մտերիմներին
 
 
Загрузка...


Նույնիսկ փոքրիկ նվերը, որը կուրախացնի մեր մտերիմներին, պետք է նախապես լավ մտածված լինի: Նվերի ընտրության հարցում կողմնորոշվելու համար, հավանաբար, ավելի հեշտ կլինի իմանալ, թե ինչ նվեր սովորաբար չեն սիրում ստանալ մարդիկ:

Տղամարդիկ չեն ուրախանում, երբ իրենց նվիրում են գուլպաներ, ներքնաշորեր, ննջազգեստ, թաշկինակ և սուր հոտով օծանելիք, որը շատ հաճախ չի համապատասխանում իրենց նախընտրած բուրմունքին: Տղամարդիկ չեն ցանկանում նաև նվեր ստանալ փողկապներ, որոնք հարմար չեն ունեցած շապիկների գույներին:

Կանայք չեն ցանկանում նվեր ստանալ բաժակներ, թավաներ, գոգնոցներ, սպիտակեղեն և օճառի հավաքածու: Կանայք «տանել չեն կարողանում» էժան բիժուտերիա, շրթներկ, դեմքի կրեմ: Նույնիսկ, եթե դրանք թանկ լինեն, դժվար թե նվիրողը կարողանա գուշակել անհրաժեշտ գույնը, որակը և այլն: Կանայք կտխրեն, եթե նվեր ստացած զուգագուլպաները կամ ներքնաշորը իրենց հագով չլինի, ուստի այդպիսի նվերներից նույնպես պետք է ձեռնպահ մնալ:

Իսկ ի՞նչ նվերից կանայք կուրախանան: Այդ մասին տղամարդիկ իրենք պետք է մտածեն. չէ՞ որ հենց իրենք էին ցանկանում, որ «կնոջ մեջ լինի գաղտնիք»:

Երեխաներին դուր չի գալիս, եթե նվեր են ստանում գրենական պիտույքներ, քանի որ կարծում են, որ տետրեր, գրիչներ և այլ պարագաներ պետք է իրենց համար գնեն ոչ տոնական օրերին: Երեխաները սովորաբար չեն սիրում նաև այնպիսի նվերներ, որոնք չեն կարողանա «օգտագործել» և դրանք պետք է մնան պահարաններում՝ իբրև հուշանվեր և գեղեցկություն:

Դեռահասները նյարդայնանում են, երբ իրենց նվիրում են մանկական խաղալիքներ. բացառություն են կազմում փափուկ և մեծ խաղալիքները: Չեն սիրում նվեր ստանալ հողաթափեր, ննջազգեստներ և այլ առօրեական իրեր, որոնք կարելի է գնել անկախ տոնական օրից: Դեռահասները չեն ուրախանում նաև հանրագիտարաններից, բառարաններից և այլ «խելոք» գրքերից:




Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (11.07.17)
Դիտումներ: 568 | Տեգեր: Lifestyle

Загрузка...