Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle


Կարնեգիի խորհուրդները. Մարդկանց տնօրինելու 6 ուղիները
 
 
Загрузка...


Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ` հատկապես երազկոտ անհատները, ցանկացել են տիրել աշխարհին ու ողջ մարդկությանը. նրանք ցանկացել ու երազել են, իսկ առաջնորդները` տիրել:  Նրանց մեծ տաղանդը ամբոխներ ղեկավարելու և նրանց հանուն իրենց նպատակի ծառայեցնելը մեջ է: Նրանց հզորությունը մարդկանց համոզել կարողանալն է:

Մարդկանց համոզելու, նրանց քո գաղափարների հետ մերձեցնելու, նրանց հետ ընկերանալու և անգամ ազդեցություն ունենալու գլխավոր պայմանը մտածված, կշռադատված հաղորդակցումն է:

Հոգեբան, գրող, միջանձնային հարաբերություններին նվիրված բազմաթիվ աշխաությունների հեղինակ Դեյլ Կարնեգին իր «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա» գրքում ներկայացրել է ճիշտ հաղորդակցման մասին իր մտորումները:
 
Կարնեգիի խորհուրդները.
Մարդկանց տնօրինելու 6 ուղիները ըստ Կարնեգիի:


•    Ցուցաբերե՛ք անկեղծ հետաքրքրություն մարդկանց նկատմամբ:

•    Ժպտացե՛ք:  Դա լավագույն միջոցն է մարդկանց ձեր նկատմամբ լավ տրամադրելու:

•    Հիշե՛ք, մարդու համար իր անվան հնչողությունը մարդկային խոսքի ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է: Զրույցի ընթացքում հաճախակի՛ արտասանեք զրուցակցի անունը:

•    Խրախուսե՛ք ձեր զրուցակցին, որ պատմի ձեզ իր մասին: Լսե՛ք նրան և եղե՛ք լսողի դերում: Սա լավագույն միջոցն է, որ դուք նրա համար դառնաք լավ զրուցընկեր:

•    Խոսակցությունը միշտ ծավալե՛ք ձեր զրուցակցի հետաքրքրություններին համապատասխան:

•    Հնարավորություն տվե՛ք զրուցակցին զգալու իր նշանակելիության զգացումը և դա արե՛ք անկեղծ:

Տասներկու միջոցներ մարդկանց ստիպելու համաձայնելու ձեզ հետ:

•  Վեճը հաղթելու միակ ճանապարհը կռվից խուսափելն է: Վիճաբանությամբ երբեք արդյունքի չեք հասնի:

•    Ցուցաբերե՛ք հարգանք դիմացինի նկատմամբ և երբեք մի՛ ասեք, որ նա սխալ է:

•    Եթե դուք սխալ եք, ընդունեք դեր սխալն անմիջապես և անկեղծորեն:

•    Հենց սկզբից դեր բարեկամական վերաբերմունքն արտահայտե՛ք:

•    Ստիպե՛ք զրուցակցին զրույցի ընթացքում անընդհատ ասել «Այո» (Սոկրատեսի գաղտնիքը), այսինքն` զրույց վարեք համաձայնության դիրքերից:

•    Այնպես արեք, որ ձեր զրուցակիցն ավելի շատ խոսի քան դուք:

•    Թողե՜ք Ձեր զրուցակիցն համարի, որ իր գաղափարով եք շարժվում, եթե անգամ այդպես չէ. սա կօգնի ձեզ հասնել համագործակցության:

•    Փորձեք հարցին նայել ձեր զրուցակցի տեսակետից` ձեզ պատկերացնելով նրա իրավիճակում:

•    Ցուցաբերե՜ք հետաքրքրություն ուրիշների գաղափարներին. սա այն է ինչ ցանկանում են բոլորը:

•    Ներկայացրեք ազնիվ շարժառիթներ: Սա մի կոչ է, որն արձագանք է գտնում յուրաքանչյուրի մոտ:

•    Ընդօրիակեք գաղափարներ: Այդպես անում է կինոն, ռադիոն... ինչո՞ւ չանեք նաև դուք:

•    Երբ ոչինչ չի աշխատում` մարտահրավեր նետեք:


Մարդուն «փոխելու» ինը ճանապարհ` առանց նրան վրդովմունք պատճառելու:

•    Եթե մարդուն պետք է ասել, որ նա սխալ է, ապա դա արեք նրան գովաբանելով և նրա արժանիքների մասին գովեստի խոսքեր ասելով:
•    Մարդկանց իրենց սխալների վրա ուշադրություն դարձնելու դրդեք անուղղակի ձևով: Քնադատեք, բայց մի՛ ցուցաբերեք ատելություն:
•    Մինչև ուրիշին քննադատելը պատմեք ձեր սխալների մասին:
•    Երբե՛ք մի խոսեք հրամայական տոնով, ոչ մեկի դա հաստատ դուր չի գա:
•    Զրուցակցին թույլ տվեք պահպանել իր անհատականությունը:
•    Օրինակ` եթե ցանկանում եք հեռացնել ձեր աշխատողին, ապա նրան այդ մասին ասելուց առաջ շնորհակալություն հայտնեք  նրա շնորհիվ ձեր հիմնարկի արձանագրած նվաճումների համար: Ասացեք, որ ինքը պրոֆեսիոնալ է և հաստատ ավելի լավ աշխատանք կգտնի: Եվ ասացե՛ք, որ դուք շատ եք ցանկանում, որ նա չմոռանա ձեզ:
•    Գովասանքի խոսքեր ասացեք մարդու թեկուզ աննշան հաջողության համար:
•    Մարդու համար ստեղծեք բարի անուն, համբավ իր մասին՝ հենց իր համար: Եվ թույլ տվեք նրան ապրել դրանով:
•    Մարդուն հնարավորություն տվեք հասկանալու, որ իր թերությունները հեշտ ուղղելի են և գործը իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում:
•    Այնպես արե՛ք, որ դիմացինի համար հետաքրքիր լինի ձեր ցանկացածը անելը:

Հ.Գ. Միգուցե խորհուրդները գրված են հատկապես ամերիկյան «գերշուկայականացված», օգտապաշտ հասարակության համար, սակայն, մեզանում էլ օր օրի գերիշխում է սպառողական մտածողությունը, երբ դիմացի մարդուն դիտում են նախ որպես հաճախորդ, սպառող...  Փորձեք այս նյութից վերցնել «օգտակար հատիկը», սակայն երբեք մի՛ կորցրեք ձեր անհատականությունը: (Հ.Բ.՝ կայքի ադմին)



 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (11.07.17)
Դիտումներ: 1668 | Տեգեր: Lifestyle

Загрузка...
Загрузка...