Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle


Իրոք որ զայրանալու առիթ. Մի՞թե նման լկտի տեքստը հարմար էր դնել երեխաների դասագրքում...
 
 
Загрузка...


Ֆեյսբուքյան «Հայ ծնողների անկյուն» խմբում, որտեղ ծնողները երեխաներին վերաբերող ամենատարբեր հարցեր են քննարկում, բուռն վրդովմունք է առաջացրել մանկական բանաստեղծությունների մի հավաքածու, որը նրանց խոսքով, անգրագիտություն է և ամենևին էլ մանկական չէ:

Օրինակ, բանաստեղծություններից մեկ, որը վերնագրված է այսպես՝ «Լկտի Ծիտը», այսպիսի բովանդակություն ունի.

 
 
Ծիտն արծվին ասաց, -ծիտ,
Կտցով խփե՞մ ծոծրակիդ:
Արծիվն ասաց, - ծո՞ւռ ես ծիտ,
Կծրտեմ հենց կտուցիդ:


«Անկեղծ ասած, ես հիմա չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե լացեմ այս կարգի տափակությունների վրա: Պարզապես մեր երեխաներն են մեղք, որ ստիպված են այս հիմարությունները կարդալ», -արձագանքել է ծնողներից մեկը:

Ծնողները վրդովմունք են հայտնել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գործունեության նկատմամբ, քանի որ նման բաներ են թույլատրվում, որ երեխաների համար տարածվեն:

Ծնողների քննարկմանն ի պատասխան պարզաբանում է գրառել ԿԳՆ մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, նշելով.

«Դպրոցահասակ երեխաներ ունեցող ՀԱՐԳԵԼԻ ՄԱՄԱՆԵՐ և ՊԱՊԱՆԵՐ
Գրախանութներից ձեր երեխաների համար գրականություն գնելիս եղեք շատ ուշադիր, որպեսզի լինի երաշխավորված ՀՀ ԿԳՆ ի կողմից, որովհետև այդ պարագայում տվյալ գիրքը կան ձեռնարկն անցել է փորձագիտական գնահատում պրոֆեսիոնալ մանկավարժների կողմից: Բնավ չցանկանալով ստվերել այլոց աշխատանքները՝ պետք է ծնողներն ուշադիր լինեն, քանզի դրանք բացի կրթական բաղադրիչից ունեն նաև կոմերցիոն նպատակներ, որը ցավոք սրտի, երբեմն ավելի գերակշռող է»:







 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (02.05.17) | Հեղինակ: «Հայ ծնողների անկյուն» W
Դիտումներ: 19162 | Տեգեր: լկտի, առիթ., Մի՞թե, զայրանալու, նման, տեքստը, իրոք, Էր, հարմար, որ

Загрузка...
Загрузка...
Загрузка...