Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle


Իրականանալի՞ է արդյոք Փաշինյանի՝ մետրոյի նոր կայարան կառուցելու խոստումը. մեկնաբանում են տնտեսագետները
 
 
Загрузка...


«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Աջափնյակ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ  հայտարարել է. «Եթե ընտրեք մեզ, մենք 5 տարվա մեջ կկառուցենք նոր մետրոկայարան ձեզ համար»։


Փաշինյանի այս խոստմանը գործող Երեւանի քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու  Տարոն Մարգարյանն էլ հակադարձել է, որ  մետրո կառուցելու համար շատ մեծ միջոցներ են հարկավոր, եւ ըստ քաղաքապետի, ներկայումս մետրոյի նոր կայան կառուցելը իրատեսական չէ:

Իրատեսակա՞ն է արդյոք Երեւանում մետրոյի նոր կայան կառուցելը, Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետները տարբեր կարծիքներ են հայտնում:

Մեզ հետ զրույցում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել Փաշինյանի ասածները, բայց իրենց՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում էլ նման բան կար. «Մեր նախընտրական տեսահոլովակում մեր ցուցակի ներկայացուցիչ, մետրոշինարարների ղեկավար Հմայակ Հարությունյանն էլ ասել էր՝  եթե տարեկան, ասենք՝ տարեկան 20-30 միլիոն դոլար բյուջեից հատկացվի,  2-3 տարում 2 կայարան կարող ենք կառուցել: Դա իրատեսական է եւ դա ասում ենք մենք»:

Ըստ Վազգեն Սաֆարյանի, նախկինում ինքն աշխատել է մի կազմակերպությունում, որի անդամ էր թունելաշինարարների կազմակերպությունը եւ լավ տիրապետում է մետրոյի կայան կառուցելու մանրամասներին. «Մենք լավ գիտենք Արագած կայանի կառուցելու տեխնիկական մանրամասները: Մենք միշտ ասել ենք ու էլի ենք ասելու՝ կառավարությունը պետք է որոշակի ներդրումային միջոցներ նախատեսի 2018-ի բյուջեով:  Մետրոպոլիտենի եւ Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության համար մեր բյուջեից, եթե տարեկան 50-60 միլիոն դոլար գումար հատկացվի, սա մեծ բան չէ, այս երկու օբյեկտների կառուցումը իրատեսական կլինի: 2008-ից խոսում են Հայաստան-Իրան երկաթգծի մասին, եթե այդ տարիներից սկսած տարեկան  30 միլիոն դոլար հատկացնեին, ապա այս տարիներին որոշակի աշխատանքներ սկսված կլինեին: Այսօր էլ ուշ չէ, եւ ոչ թե պետք է սպասենք մի ներդրողի, որն ասի՝ ես փող ունեմ՝ ունեմ կանեմ, այլ պետությունն էլ որոշակի ներդրումներ պետք է անի եւ այդ դեպքում այլ ներդրողներ էլ կգտնվեն»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.

 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (02.05.17) | Հեղինակ: aravot.am W
Դիտումներ: 717 | Տեգեր: կառուցելու, Են, Փաշինյանի՝, մեկնաբանում, Նոր, խոստումը., արդյոք, մետրոյի, կայարան, Իրականանալի՞

Загрузка...
Загрузка...
Загрузка...