Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle

Երևանում տղամարդը համասեռական գործողություն է կատարել մեկ այլ տղամարդու նկատմամբ և շանտաժով 7 մլն դրամ է շորթել
 

 


   1in.am

38-ամյա Պողոս Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Պողոս Մ.-ն տևական ժամանակ Հակոբ Ե.-ի (անունը փոխված է) նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի, այդ թվում՝ նաև համասեռական գործողություններ: «Հասկանալով, որ այդ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները կարող են արատավորել» Հակոբին, Պողոսը սպառնացել է հրապարակել այդ տեղեկությունները ու պարբերաբար գումարներ է շորթել:

2017 թվականի մայիսին Պողոս Մ.-ն ձևացրել է, թե տեսանկարահանում է Հակոբի հետ ունեցած սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողությունները:

Իսկ 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Պողոս Մ.-ն իրականում տեսանկարահանել է Հակոբի հետ կատարած իր վերոհիշյալ գործողությունները: Նա պարբերաբար սկզբում՝ գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու, ապա՝ իրական տեսանյութը հրապարակելու սպառնալիքներով 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հակոբից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը՝ 6 միլիոն 845 հազար դրամ գումար, որից 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 30-ը ստացել է ընդհանուրը՝ 3 միլիոն 325 հազար դրամ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսին Պողոս Մ.-ն Հակոբի հետ սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողություններ է կատարել Երևանի Վաղարշյան փողոցում կայանված մեքենայի մեջ ու միաժամանակ ձևացրել է, թե տեսանկարահանում է իրենց գործողությունները:

Հետագայում՝ 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում Պողոս Մ.-ն Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկություններ պարունակող, բայց իրականում գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու սպառնալիքով, ապա նաև իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով սպառնալով՝ Երևանի Մարգարյան փողոցում Հակոբից պահանջել է 750 հազար դրամ:

Այդ գումարից 100 հազար դրամը Հակոբը Պողոսին է հանձնել նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 17-ից 20-ը՝ Երևանի Կասյան փողոցում, 100 հազար դրամը՝ Կոմիտասի պողոտայում, իսկ 550 հազար դրամը Պողոսին է հանձնել Կոմիտասի պողոտայում 2017 թվականի հուլիսի 31-ին:

Իրականում գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու, Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով Պողոս Մ.-ն 2017 թվականի հուլիսի 18-ին Հակոբից պահանջել ու Կասյան փողոցում ստացել է ևս 70 հազար դրամ:

2017 թվականի օգոստոսի1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Պողոս Մ.-ն իրականում գոյություն չունեցող տեսանյութը այլ անձանց հասանելի դարձնելու և համացանցում հրապարակելու սպառնալիքով Հակոբ Ե.-ից Երևանի Կասյան փողոցում պահանջել է 900 հազար դրամ:

Այդ գումարից 125 հազար դրամը Հակոբը Պողոսին է հանձնել օգոստոսի 2-ին Երևանի Հ. Հակոբյան փողոցում, 320 հազար դրամը հանձնել է Երևանի Մարգարյան փողոցում օգոստոսի 3-ին, իսկ 435 հազար դրամը մաս-մաս հանձնել է օգոստոսի 8-ից մինչև 28-ը Երևանի տարբեր հատվածներում:

Օգոստոսի վերջին Պողոս Մ.-ն նույն սպառնալիքներով Կոմիտասի պողոտայում Հակոբից պահանջել ու օգոստոսի 29-ից 31-ը Երևանի Սունդուկյանփողոցում ստացել է 1 միլիոն 625 հազար դրամ:

Ըստ մեղադրանքի՝ Պողոս Մ.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունների իրականացմանն ուղղված գործողությունները, 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանի Երզնկյան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում Հակոբ Ե.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողություններ, միաժամանակ այդ գործողություններն իրականում տեսանկարահանել է իր «Սամսունգ» բջջային հեռախոսով, ապա արդեն իրական տեսանյութը համացանցում հրապարակելու, այլ մարդկանց հասանելի դարձնելու, Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկությունները տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է 3 միլիոն 500 հազար դրամ:

Մանրամասն...
 



Տարածել...
 

Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1152

Загрузка...
Загрузка...