Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle


Այս երկրներում կարելի է լավ ապրել նույնիսկ ոչ բարձր աշխատավարձով
 
 
Загрузка...


Economist Intelligence Unit-ը սահմանել է աշխարհի այն երկրների ցանկը, որտեղ ապրելն անհամեմատ էժան է: Հաշվի են առնվել 150-ից ավելի ապրանքատեսակների գներ՝ հացամթերք, խմիչք, ծխախոտ, բենզին եւ այլն:


Ապրելակերպի համաշխարհային արժեքի սանդղակով այն երկրները, որոնք ստանում են մինչեւ 99 միավոր, համարվում են էժան բնակության համար. Նյու Յորքն ունի 100 միավոր:

Նշված բոլոր երկրները ստացել են 51 կամ ավելի քիչ միավորներ.


Ասունսյոն, Պարագվայ

Ստացել է 51 միավոր: Պարագվայի մայրաքաղաքը համարվում է Հարավային Ամերիկայի երկրորդ ամենաէժան քաղաքը:


Յոհաննեսբուրգ, Հարավային Աֆրիկա

Յոհաննեսբուրգը համաշխարհային չափանիշներով համարվում է բնակության համար էժան երկիր: 2017թ.-ին գրանցել է 51 միավոր:

Կատմանդու, Նեպալ

Գտնվում է Հիմալայների խորքում, Կատմանդուն շատ է տուժել 2015թ.-ին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից: Նաեւ այդ պատճառով դարձել է բնակության համար ամենամատչելի երկրներից մեկը:




 


Թեհրան, Իրան

Իրանի մայրաքաղաք Թեհրանը վերջին տարիների ընթացքում հետզհետե դասվում է թանկ երկրների շարքին: 2011թ.-ին այն համարվում էր բնակության համար աշխարհում թվով 4-րդ ամենաէժան երկիրը:


Դամասկոս, Սիրիա

Պատերազմական գործողությունների հետեւանքով առաջացած քաղաքական անկայունության պատճառով քաղաքն ունի շատ ցածր գնային մակարդակ:


Կարակաս, Վենեսուելա

Վենեսուելայի տնտեսությունը համարվում է աշխարհի առավել թերզարգացածներից մեկը: Սղաճը երկրի բնակչությանը ճգնաժամերի առջեւ է կանգնեցնում: Առաջին անհրաժեշտության շատ ապրանքների մատակարարումը երկիր շատ դժվար է:


 Լուսակա, Զամբիա

2016թ.-ին Լուսական համարվում էր աշխարհի ամենաէժան քաղաքը: Economist Intelligence Unit-ը նշում է, որ Զամբիայի մայրաքաղաքը 11 միավորից հասել է 122-ի՝ գնաճի եւ տարադրամի կայունացման պատճառով:




 


Պրետորիա, Հարավային Աֆրիկա

Պրետորիան երկրորդ ամենաէժան խոշոր քաղաքն է աշխարհում:


Կիև, Ուկրաինա

Ըստ Economist Intelligence Unit-ի տվյալների՝ Կիեւը բախվել է մի շարք մարտահրավերների՝ կապված երկրի տնտեսության, քաղաքական անվտանգության հետ: Երկրի գնային մակարդակն աստիճանաբար նվազել է:


Բուխարեստ, Ռումինիա

Ռումինիայի մայրաքաղաքում ամենօրյա առքուվաճառքի գները շատ ցածր են, չնայած որ երկիրը գտնվում է Եվրամիության կազմում: 1 կգ հացի գինը 1.64 դոլար է:


Չեննայ, Հնդկաստան

Հնդկաստանի երեք քաղաքներից մեկն է, որ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Վերջին տարիների ընթացքում այդ քաղաքի դիրքը մնացել է անփոփոխ:




Մումբայ, Հնդկաստան

Չնայած այն հանգամանքին, որ Մումբայը շատ աշխույժ քաղաք է, այնուամենայնիվ, այնտեղ գներն անհամեմատ էժան են: 1 կգ հացի միջին գինը կազմում է 1 դոլար:


Կարաչի, Պակիստան

Սնունդը, տրանսպորտն այստեղ համեմատաբար էժան en: Բնակարանները նույնպես շատ մատչելի են: Երկրում կա հանցագործությունների բարձր ցուցանիշ:


Բանգալոր, Հնդկաստան

Բանգալորը նույնպես համարվում է էժան քաղաք՝ բնակության համար:


Լագոս, Նիգերիա

Լագոսի գները միջազգային չափանիշներից ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում:


Աղբյուր՝ weforum.org



 





Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (29.04.17) | Հեղինակ: Economist Intelligence Unit W
Դիտումներ: 396 | Տեգեր: Այս, Lifestyle, բարձր, Ոչ, նույնիսկ, աշխատավարձով, Լավ, երկրներում, կարելի, ապրել

Загрузка...
Загрузка...
Загрузка...