Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle

Արսեն Խոջոյանի 17-ամյա զոհը ծննդաբերել էր ու ստել՝ հղիացել է խորթ հորից. մանրամասներ՝ աղմկահարույց սպանությունից
 

 


   

 

1in.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անչափահաս ամբաստանյալի մահվան կապակցությամբ կարճվել է վարույթում գտնվող քրեական գործը՝ սուտ մատնության մեղադրանքով:

Անչափահաս ամբաստանյալը՝ Աստղիկ Հ.-ն, բնական մահով չի մահացել, անչափահաս աղջիկը սպանվել է 2016 թվականի հունիսի 25-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող վայրում:

Աստղիկին հասցվել էին դանակի բազմաթիվ հարվածներ: Նա մահացել է Շամշադինի հիվանդանոցում:

Աստղիկ Հ.-ին սպանելու համար մեղադրվում է Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը:Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ին հայտնվել էր ադրբեջանական կողմում և Հայաստան էր վերադարձվել ապրիլին: Արսեն Խոջոյանի ազգականն էր 2014 թվականի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանը, ով խոշտանգված վիճակում Հայաստան վերադարձվեց մարտի 4-ին ու մահացավ:

Ինչ վերաբերում է սպանված Աստղիկ Հ.-ի վերաբերյալ քրեական գործին, ապա այդ գործը ի սկզբանե քննվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

1999 թվականի ապրիլի 14-ին ծնված, 9-ամյա կրթությամբ Աստղիկը, այն բանից հետո, երբ հանրապետական հիվանդանոցում ծննդաբերել ու երեխա էր ունեցել, 2015 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, թե 2014 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր Տավուշի մարզի գյուղերից մեկում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ իր16 տարին չի լրացել, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:

Խորթ հայրիկի մեղքը չէր հաստատվել, իսկ Աստղիկին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Աստղիկ Հ.-ն իրեն մեղավոր էր ճանաչել ու հրաժարվել էր ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքներում նա հայտնել էր, թե 2015 թվականի ապրիլի 25-ին «Արմենիա» հիվանդանոցում երեխա է ունեցել:

Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրեն, հարցրել են, թե ով է երեխայի հայրը:

Քանի որ ինքը շփոթված էր, չգիտեր, թե ով է երեխայի «նյութականը հոգալու», դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի նա պարտավորված լինի խնամելու իր երեխային:

Հետագայում զղջացել է կատարածի համար:

Բացի այդ՝ իր հղիությունը սկսվել է 2014 թվականի օգոստոսի վերջերին, իսկ ինքը օգոստոսի սկզբից Լոռու մարզում է եղել ու կրկին Տավուշի մարզի իրենց գյուղ է գնացել սեպտեմբերի կեսերին, երբ արդեն հղի էր…

Աստղիկի մայրը հայտնել էր, որ տուժողն իր երկրորդ ամուսինն է: Նա գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի:

Իր անչափահաս դուստր Աստղիկը 2015 թվականի ապրիլին «Արմենիա» հիվանդանոցում ծննդաբերել է, ոստիկաններին էլ ասել է, թե իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել խորթ հայրը:

Ինքը համոզված է, որ դուստրը ստել է, քանի որ ամուսինը նրան վերաբերվել է որպես հարազատ աղջկա:

Աստղիկն իրենց տանը գտնվելու ժամանակ մշտապես եղել է իր տեսադաշտում: Եթե ամուսինը նրա նկատմամբ որևէ արարք կատարեր, ինքը կնկատեր:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Աստղիկն իրեն ասել է, թե ստել է, որովհետև հուսալքված է եղել, խորթ հոր անունը տվել է, որ երեխային խնամող լինի…
Աստղիկ Հ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր 3 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել, ու սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

Անչափահաս տարիքում մայրացած Աստղիկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել… ծնողի հսկողությանը հանձնելը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
 


 



Տարածել...
 

Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: 08.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (08.06.18)
Դիտումներ: 4450

Загрузка...
Загрузка...