RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle

Արդյո՞ք աղջիկները հաճույք են ստանում պատահական Ինտիմ մերձեցումից (չափահասների համար)
 


 


   

Երբ խոսքը պատահական կապերի մասին է, չգիտես ինչու, բոլորն անմիջապես մտածում են, որ դրանից ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ մեծագույն հաճույք են ստանում։ Բայց պարզվել է, որ ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ, համենայն դեպս՝ ԱՄՆ-ում։

Սոցիոլոգ Լիզա Ուեյդն ամերիկյան քոլեջի ուսանողների շրջանում հարցումներ է անցկացրել։ Նա նպատակ է ունեցել պարզել բավարարվածության աստիճանը, որոնք ստանում են հարցման մասնակիցները չպարտավորեցնող կապի մեջ մտնելով։ Պարզվել է, որ ե՛ւ արական սեռի ներկայացուցիչները, ե՛ւ աղջիկների մեծ մասամբ հիասթափություն ապրել են պատահական սեքսից։

Պարզվել է, որ հարցվածների միայն 11 տոկոսն է գոհ, այն դեպքում, երբ 50 տոկոսը պատահական սեռական կապից բացասական զգացողություններ են ունեցել՝ հայտարարելով, որ անիմաստ սեքսը նրանց մոտ դատարկության զգացողություն է թողել։ Ի դեպ, չնայած պատահական սեքսից հիասթափված են ե՛ւ տղաները, ե՛ւ աղջիկները, վերջինների շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել։

Թույլ սեռի ներկայացուցիչների մոտ դժգոհության բարձր ցուցանիշի հիմնական պատճառը կանանց եւ տղամարդկանց անհավասարությունն է ժամանակակից սեքսուալ մշակույթում։

Որոշ ուսանողուհիներ ոչնչով չպարտավորեցնող սեռական կապի մեջ իրենց սեռական ազատությունն են արտահայտել։ Սակայն պատահական կապից հետո վստահություն զգալու փոխարեն նրանք, հայտնվելով սեքսուալ խաղերի հրապարակում, տղամարդկանց համեմատությամբ իրենց խոցելի են զգացել։

Աղջիկները հայտնվել են մի իրավիճակում, երբ համաձայնել են իրենց համար ոչ ցանկալի սեռական մերձեցման կամ զգացել են, որ «այո» ասելը միակ տարբերակն է։ Եթե անգամ սեքսը ցանկության եւ համաձայնության հետեւանք է եղել, ուսանողուհիներն իրենց սեքս-խաղալիք են զգացել տղաների ձեռքում, ովքեր նրանց վերաբերվել են որպես սեռական պահանջները բավարարելու միջոց։ Զուգընկերուհու պահանջներն ու բավարարվածությունը տղաների համար երկրորդական է եղել։

Իր հերթին, ժամանակակից երիտասարդության 404 ներկայացուցչի միջեւ անցկացրած Grello, Welsh & Harper-ի անցկացրած հետազոտություններն ակնհայտ տարբերություն են գրանցել աղջիկների եւ տղաների միջեւ՝ ոչնչով չպարտավորեցնող սեքսից սպասելիքների առումով։ Չնայած թե՛ կանայք, թե՛ աղջիկները հստակ գիտակցել են, որ խոսքը պատահական սեքսի մասին է, աղջիկներն ավելի շատ են սպասել, որ այն ռոմանտիկ հարաբերությունների է վերածվելու։ Աղջիկների 18, իսկ տղաների 3 տոկոսը պատահական սեքսով զբաղվել են այն հույսով, որ այն իսկական հարաբերությունների է վերածվելու։

Բայց այս հետազոտության առավել էական արդյունքը դեպրեսիայի եւ պատահական սեռական հարաբերության միջեւ ընկած կապն է, որը, ի դեպ, աղջիկների եւ տղաների վրա տարբեր ազդեցություն է թողնում։ Տղաների մոտ պատահական սեռական կապից հետո դեպրեսիան հազվադեպ երեւույթ է։ Իսկ ահա աղջիկների մոտ, պարզվել է, բավական տարածված է։ Ի դեպ, որքան շատ է աղջիկը պատահական սեռական կապ ունենում, այնքան ուժեղ ու լայն են դեպրեսիայի նախանշանները։

Արդյո՞ք պատահական սեռական կապն է աղջիկներին դեպրեսիայի մեջ գցում, թե՞ դեպրեսիան է ստիպում այդպիսի կապի մեջ մտնել։ Գիտնականները կարծում են, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Նրանք ենթադրում են, որ դեպրեսիայի մեջ գտնվող կանայք սեքսում են փրկություն փնտրում։ Ցածր ինքնագնահատականը մեծացնում է ցանկալի լինելու պահանջը, այդ պատճառով կանայք պատահական սեռական կապի մեջ են մտնում, որպեսզի որոշ ժամանակ իրենց նորմալ զգան։ Բայց արդյունքում դեպրեսիան չի անցնում: Ավելին, իրենք էլ այդ մասին չգիտակցելով, աղջիկներն ուժեղացնում են այն։

Եվս մեկ հետազոտության մասին, որն անցկացրել են Reid, Elliott & Webber-ը։ Նրանք երկու սեռի ներկայացւցիչներին էլ հարցերի շարք են ուղղել, որոնց թվում պատահական սեքսին վերաբերվող հարցեր են։ Հետո փորձի մասնակիցներին երկու հնարավոր սցենար են առաջարկել եւ խնդրել են մեկնաբանել դրանք։

Առաջին սցենարը. տղամարդն ու կինը հանդիպում են երեկույթի ընթացքում, ինչից հետո աղջիկը տղային իր տուն է տանում եւ նրանք երկկողմ ցանկությամբ սեռական կապ են ունենում։ Դրանից մեկ շաբաթ անց տղամարդը կնոջը հանդիպման է հրավիրում։ Նրանք ընթրում են, որից հետո հանդիպումը միայն հրաժեշտի համբույրով է ավարտվում։

Երկրորդ սցենար. կինն ու տղամարդը հանդիպում են երեկույթի ընթացքում, որից հետո տղամարդը կնոջն իր տուն է հրավիրում եւ նրանք երկկողմ ցանկությամբ սեռական կապի մեջ են մտնում։ Դրանից մեկ շաբաթ անց կինը տղամարդուն ընթրիքի է հրավիրում, որը միայն հրաժեշտի համբույրով է ավարտվում։

Ուսանողներն այս սցենարներն այսպես են մեկնաբանել.

Առաջին դեպքում, երբ տղամարդն էր կնոջը հանդիպման հրավիրել, նրանք սեքսից հրաժարվելն այսպես են բացատրել. կինը փորձել է տղամարդուն ապացուցել, որ նա հասանելի չէ եւ ցանկացել է փոխել առաջին հանդիպումից առաջացած տպավորությունը։

Երկրորդ դեպքում, երբ կինն էր տղամարդուն հրավիրել հանդիպման, սեքսից հրաժարվելու հանգամանքն ուսանողները բացատրել են, որ տղամարդն ընդհանրապես հետաքրքրված չի եղել այդ կնոջով եւ նրա հետ համաձայնել է հանդիպել՝ բացառապես խղճահարությունից ելնելով։

Ահա հստակ երկակի բարոյականություն. չնայած իրենց խոսքում ուսանողներն ընդունել են ինքնուրույն սեռական որոշում կայացնելու իրավունքն ու պնդել, որ կանայք նույնպես կարող են պատահական սեռական կապի մեջ մտնել ճիշտ այնպես, ինչպես այդ տղամարդիկ են անում, երկու սցենարների մասին նրանց բացատրությունը վկայում է, որ իրականում նրանք այդպես չեն մտածում։

Ինչպես ասում են հետազոտության հեղինակները, մարդկանց մեջ լայն տարածում ունի հետեւյալ մոտեցումը. կանայք պետք է վերահսկեն իրենց սեռական կյանքը, որպեսզի խուսափեն կարծրատիպերից, տղամարդկանցից այդ չի պահանջվում։ Կանայք կարող են վայելել պատահական սեքսն այնպես, ինչպես տղամարդիկ, միաժամանակ կարծրատիպը, որի համաձայն նրանք պետք է գնահատվեն, նրանց թույլ չի տա զարգացնել հարաբերությունները։ Այնպես որ՝ կանայք եւ տղամարդիկ սեքս եւ սեր փնտրում են նախ նյարդային իրավիճակում։

Ի՞նչ ընդհանրություններ ունեն բոլոր երեք հետազոտությունները։ Այն, որ պատահական սեքսը կնոջ համար չի կարող լինել այն, ինչ տղամարդու համար։

Առաջին հայացքից կանայք իրավունք ունեն իրենց սեքսուալությունն արտահայտել բոլոր հնարավոր միջոցներով, բայց, ընտրելով այդ միջոցը, նրանք միշտ կախվածություն են ունենում տղամարդկանցից։ Նրանք պատահական կապի մեջ են մտնում, որպեսզի բարձրացնեն իրենց ինքնագնահատականը, իսկ արդյունքը հակառակն է լինում։ Նրանք կարող են եւ իրավունք ունեն հաճույք ստանալ սեռական հարաբերություններից, բայց դրա գինը լինելու է ռոմանտիկայի բացթողումը։

Կարելի է որքան հնարավոր է շատ քննարկել նոր կնոջը՝ ազատ, սեփական սեքսուալությունը պաշտող եւ դրանից չամաչող։ Բայց քանի դեռ հասարակության մեջ որոշակի կարծրատիպեր կան, այս սեռական ազատությունը ձեւական է։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (06.08.18)
Դիտումներ: 751