Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle


20-ից ավելի հետաքրքիր փաստեր ամուսնությունների մասին
 
 
Загрузка...


1. Շնորհիվ աշխատանքի, հեռուստացույցի, ինտերնետի, երեխաների, հոբինների, տան և ընտանիքի հանդեպ պատասխանատվության` միջինում ամուսնացած զույգերը իրար տրամադրում են 4-10րոպե օրական:

2. Մարդկանց 75%-ը, ովքեր ամուսնանում են իրենց աշխատակցի հետ, սովորաբար բաժանվում են:

3. 25 տարեկանից ցածր տարիքում ամուսնանալը ավտոմատ կերպով բարձրացնում է բաժանությունների ռիսկը: Բաժանվելու ռիսկը բարձր է նաև, երբ աղջիկը մեծ է տղայից, բայց հակառակը այնքան էլ ռիսկային չէ:

4. Անձի կրթվածության աստիճանը ազդում է ամուսնական տարիքի վրա: Զույգերը հակված են ավելի ուշ ամուսնանալու այն շրջաններում, քաղաքներում, որտեղ կրթական մակարդակը բարձր է, իսկ ցածր կրթական մակարդակի քաղաքներում ավելի շուտ են ամուսնանում:

5. Առաջին ամուսնությունից բաժանման հավանակությունը հինգ տարվա մեջ 20%-է, իսկ տաս տարվա մեջ` 33%:

6. Հին Բաբելոնյան կոդեքսի համաձայն` ամուսնությունը դա պայմանագիր է, որը պարադոքսալ ձևով և՛ պաշտպանում է կնոջը, և՛ սանձում նրան: Համաձայն այդ կոդեքսի` տղամարդը իրավունք ուներ բաժանվել այն դեպքում, եթե կինը չի կարողանում երեխաներին պահել կամ պատվազրկում է իր ամուսնուն հասարակության առջև կամ էլ արհամարհում է իր ընտանիքը:

7. CNN-ը զեկուցում է, որ վերջին 60 տարիների ընթացքում առկա տնտեսությունը ամենամեծ սթրեսն է ամուսնական զույգերի համար:

8. Ամուսնացած զույգերն ունեն ավելի ճարպոտ գոտկատեղ, որը ուղեկցվում է սեռական գրավչության և ընդհանուր առողջության նվազմամբ: Ավելին` կողակցի գիրանալու հավանականությունը բարձրանում է 37%-ով, եթե զույգերից մեկը գեր է:

9. Մարդիկ, ովքեր քաղցկեղով հիվանդ են եղել և բաժանվել են այդ դիագնոզն իմանալուց հետո, ավելի քիչ են ապրել, քան այլ քաղցկեղով հիվանդները:

10. Հին Հռոմում Ագուստինոսը խիստ օրենք էր դրել, որը ստիպում էր մարդկանց ամուսնանալ, իսկ միայնակների համար պատիժ էր նախատեսված:

11. Բաժանությունների սթրեսը աֆեկտացնում է մարմնի իմունային համակարգի աշխատանքը և հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը իջում է: Նվազում է երկրորդ և երրորդ անգամ կրկին ամուսնանալիս:

12. Western Forest Համալսարանի հոգեթերապևտները պնդում են, որ ամուսնությունը ավելի շատ է օգնում, որ մարդիկ կյանքով բավարարված լինեն, քան փողը, սեռական հարաբերություններն ու նույնիսկ երեխաները:

13. Համեմատած միայնակների` ամուսնացած մարդիկ ավելի քան չորս անգամ շատ խնայողություններ ունեն:

14. Առաջին համասեռ ամուսնությունը տեղի է ունեցել Հին Հռոմում և առանց քննադատությունների, քանի որ քրիստոնեությունը դեռ պետական կրոն չէր:

15. 1989.թ-ին Դանիան առաջինն էր, ով պաշտոնապես ճանաչեց համասեռամոլ ամուսնությունը:

16. Կանադայի Վինիպեգ համալսարանում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ կանայք արագ ուզում են ամուսնանալ, երբ հանդիպում են մեկին, ում սիրում են, բայց ամուսնանալուց հետո ավելի շուտ են հոգնում ամուսնությունից, քան տղամարդիկ:

17. Կամավորներին հարցրել են այն յոթանասուն պատճառները, որը նրանց ստիպում է հիասթափվել ամուսնությունից: Ասենք, որ այդ պատճառների ցանկը կանանց մոտ ավելի շատ է, քան տղամարդկանց մոտ: Պատճառների առաջին տեղերը զբաղեցնում էին ուրախության, ռոմանտիկ փոխհարաբերությունների և շփման անբավարարությունը:

18. Կարդիֆ համալսարանի բժշկական բաժնի գիտնականները ապացուցեցին, որ մարդիկ, ովքեր ամուսնացած են, ավելի երկար են ապրում, քանի որ ամուսնությունը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ամուսնացած զույգերի շրջանում մահացելիության աստիճանը 15-20%-ով քիչ է, քան բնակչության այլ խավերի մոտ:

19. Տղամարդկանց համար ամուսնության մեջ ամենակարևորը ուշադրությունը, վստահությունն ու սերն է, իսկ կանանց համար հոգեկան և ինտելեկտուալ համատեղելիությունը:

20. The Daily Telegraph լրագիրը գրում է. «Ամերիկացի գիտնականները եկան այն եզրակացության, որ տղամարդկանց համար ամուսնությունից հետո համբույրներն ու գրկախառնություններն ավելի կարևոր են կնոջ հետ համատեղ կյանքում, քան սեռական հարաբերությունները»:

21. Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող զույգերն ավելի քիչ են մոտիվացված իրար աջակցելու ու առկա խնդիրները լուծելու, քան նրանք, ովքեր չեն գրանցվել:

22. Հետազոտությունները պարզեցին, որ տղամարդիկ, ովքեր առավոտյան համբուրում են իրենց կանանց, հինգ տարի ավել են ապրում , քան նրանք, ովքեր դա չեն անում:

23. Ամուսնությունը 35%-ով դրական է ազդում տղամարդկանց վրա, ովքեր ունեն հանցավոր վարք:
 











Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (17.05.17)
Դիտումներ: 124 | Տեգեր: ավել, մասին, Lifestyle, 20-ից, ամուսնությունների, ՓԱՍՏԵՐ, Հետաքրքիր

Загрузка...
Загрузка...
Загрузка...