Загрузка...
Գլխավոր էջ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. "Գիշերային կյանք". vol. 14
 
 
Загрузка...


 

«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ




«Գիշերային պոեզիա»   Ներկայացվում են Հայ և օտարերկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:


 Լեոնիդ Ենգիբարյանի արձակ բանաստեղծությունները:  



«Ներաշխարհ»

Շարքի ընթացքում ձեզ մատուցվում են հետաքրքիր տեղեկություններ աշխարհի, գոյի, տիեզերական գաղտնիքների, հոգևոր երևույթների,  մեր մոլորակի  ու դրա գլխավոր բնակչի` մարդու մասին: Կներկայացնեմ նաև հոգեբանափիլիսոփայական առակներ:


Էջում կլսեք «Աստծո մեծ մտահղացումը» առակը, որը գրի է առել Վլադիմիր Տանցյուրան:


«Երկուսով»   Շարքի այսօրվա թեման է` «Տղամարդկանց վանող 10 կանացի հատկանիշները»:


  Գիշերային կյանք ծրագրի նախորդ համարներից մեկում ներկայացրել էի  այն 10 հատկանիշները, որոնք կանայք տանել չեն կարողանում տղամարդկանց մեջ: Այն բավականին արձագանքներ ունեցավ և, համոզված եմ, "սթափեցրեց” բազմաթիվ տղամարդկանց:
Այսօր կներկայացնեմ տղամարդկանց վանող հատկանիշները, որոնք բնորոշ են որոշ կանանց: Թերությունների գիտակցումը, անկասկած, կնպաստի, որպեսզի թե տղամարդիկ, թե կանայք վերանայեն իրենց պահվածքն ու սովորությունները ամենատարբեր իրավիճակներում, և այս նյութերի նպատակն ընդամենը այն է, որ մենք ավելի ներդաշնակ հաղորդակցվենք հակառակ սեռի հետ:



«Սերը և մեծերը»   էջի ընթացքում այսօր կլսեք
Լյուդվիգ վան Բեթհովենի նամակները կոմսուհի Ջուլիետա Գուակարդիին:


Երաժշտության հանճար Բեթհովենը {1770 - 1827} այս նամակները գրել է 1808թ. 16-ամյա գեղեցկուհի կոմսուհի Ջուլիետա Գուակարդիին: Հանրահռչակ կոմոպոզիտորը նրան է նվիրել Cismolt /"Լուսնի"/ սոնատը: Երբ Բեթհովենը կոմսուհուն երաժշտության դասեր էր տալիս, նա արդեն նշանված էր միջակ երաժիշտ համարվող  Հալենբերգի հետ:



«Հարցեր հոգեբանին»
Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները:

Էջի այսօրվա հարցն է` «Ինչպես համատեղել մոր և սիրուհու դերերը: Բանն այն է, որ ես հղի եմ, և դա որոշակի խնդիրներ է առաջացնում ամուսնուս հետ ներդաշնակ հարաբերություններ ունենալու առումով»: Մարինա, 26տ.      

                        
Պատասխանում է հոգեբան Լյուսի Միքայելյանը:



Գիշերային կյանք թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:



Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց  ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում:

1111



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: erkusov.com (07.04.11)
Դիտումներ: 1352 | Տեգեր: կյանք, Բեթհովենի նամակը Ջուլիետային, հղի կնոջմտքեր, Գիշերային, Աստծո մեծ մտահղացումը. տղամարդկանց, նովելներ, Լեոնիդ Ենգիբարյան, փիլիսոփայական առակ

Загрузка...
Загрузка...
Загрузка...