Загрузка...
Գլխավոր էջ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք» (28.06.2012թ.), հեղինակ հաղորդավար՝ Հայկ Բլբուլյան
 
 
Загрузка...


«Գիշերային պոեզիա» 
Արամ Պաչյանի և Հուսիկ Արայի  բանաստեղծությունները:

«Ներաշխարհ»    
Կլսեք 5 խորհուրդ ավելի շատ ընթերցելու համար:

«Երկուսով»
Կինը և իմիջը. քո ոճի փոքրիկ գաղտնիքները:

«Սերը և մեծերը» 
Մարկ Տվեն և Օլիվիա Լենգդոն:

«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ»

«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ

 

«Գիշերային պոեզիա» 
Արամ Պաչյանի և Հուսիկ Արայի  բանաստեղծությունները 


ՔԱՅԼՈւՄ ԷԻ

Քայլում
էի
քաղաքի
ու
անձրևի
միջով
հետո
հիշեցի
որ
երեկ
իմ
սենյակում
կարգին
ցուրտ
էր
իսկ
մենք
սկզբում
հավեսով
հանվել
էինք
ու
գրկել
իրար
գրկեցինք
ու
սառած
մնացինք
հետո
մի
տեսակ
տխրեցինք
ես
նայեցի
կրծքիդ
ու
դողդղալով
հարցրեցի
էս
պտուկիդ
խալւ
բնածին ա
Ծիծաղեցինք...


«Ներաշխարհ»     
Կլսեք 5 խորհուրդ ավելի շատ ընթերցելու համար:

 



Մարդիկ, ովքեր գիրք են կարդում, միշտ կղեկավարեն նրանց, ովքեր հեռուստացույց են դիտում։

1. Ընթերցել հաճույքով։ Երբեմն ստիպված ենք ընթերցել աշխատանքի բերումով. այսպիսի ընթերցանությունը հաշվի մեջ չէ, եթե մասնագիտական գրականությունը հետաքրքիր չեք համարում։  Նույնը վերաբերում է նաև «նորաձև» գրքերին, որոնք կարդացել են ձեր բոլոր ծանոթները։ Գիրքը ձեզ չի հետաքրքրում, բայց դուք ստիպված շարունակում եք կարդալ այն։

2. Ընտրեք այնպիսի՛ գրքեր, որոնք իսկապես ուզում եք ընթերցել։ Որպես կանոն՝ բոլորի մոտ էլ կուտակվում են գրքեր, որոնք պետք է կարդալ։ Դրանք կա՛մ նվեր ստացած, կա՛մ էլ ընկերների խորհուրդ տված  գրքեր են։ Դուք պետք է ընտրեք այն գրքերը, որոնք ինքներդ եք ուզում կարդալ։ Իսկ եթե ուզում եք դասականներին կարդալ, դրա համար ավելի ծանրակշիռ պատճառ գտեք, քան «ամաչում եմ, որ դեռ չեմ կարդացել»-ն է։

«Երկուսով»
Թեման է`  Կինը և իմիջը. քո ոճի փոքրիկ գաղտնիքները:

 
 
 


«Սերը և մեծերը» 
Մարկ Տվեն և Օլիվիա Լենգդոն:


 
 
 
Նա սերն ընդունեց բաց ձեռքերով, հետո սեղմեց ափերը պահելու համար: Երբ սիրահարվեց Օլիվիա Լենգդոնին` քրեական հեղինակության դստերը, հաղթահարեց բոլոր դժվարությունները, պայքարեց Լիվիայի (այդպես էր դիմում նրան Կլեմենսը) համար, ապրեց նրա կողքին` հավերժ հավատարիմ սիրո զգացմունքին: Նրանք ամուսնացան 1870թ.:
 


Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» 
 

 

Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: erkusov.com (30.06.12)
Դիտումներ: 1379 | Տեգեր: 28.06.12-ի, 103.5-ով, ծրագիր, կյանք, եթեր, գրական-հոգեբանական, Գիշերային

Загрузка...