Загрузка...
Գլխավոր էջ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք» (05.07.2012թ.), հեղինակ հաղորդավար՝ Հայկ Բլբուլյան
 
 
Загрузка...


«Գիշերային պոեզիա» 
Ամմար (Հովհ. Թումանյանի թարգմանությամբ), Վահագն Դավթյան, Ֆիլիպ Տոպոլ, Ժակ Բրել

«Ներաշխարհ»     
Սողոմոն Իմաստունի և Վարդգես Պետրոսյանի մտքերից

«Երկուսով»
Հայ կնոջ ամուսնական երդման տեքստը (ցավալի  հումոր)

«Սերը և մեծերը» 
Կանայք Չարլի Չապլինի կյանքում

Սիրո պատմություն
Լեոնիդ Ենգիբարյան. «Այո»-ի և «Ոչ»-ի միջև

Հոգեբանական
10 բան, որ միշտ պետք է հիշել

«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ»

 

 Ամմար (Հովհ. Թումանյանի թարգմանությամբ), Վահագն Դավթյան, Ֆիլիպ Տոպոլ, Ժակ Բրել - «Գիշերային պոեզիա»


 

Քնի’ր, սիրելիս
(Ժակ Բրել)

Քնիր, սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Անձրևը հանդարտ արտասվում է
Կոպերը փակող ծաղիկների վրա
Եվ թռչունը որ երգելու է այգաբացին
Ննջում է և երազում է դեռ
Այսպես վաղը արդեն
Նորից միայնակ կլինենք
Եվ դու ինձ կորցրած կլինես
Ես ունեի քո քնքշանքի կարիքը
Իսկ դու փոխանակ
Դեպի ինձ թեքվելու պարզորեն
Ինձանից ավելի ուզեցիր

Մահու չափ ձանձրալի
Հավերժական երջանկություն
Գտնելու համար
Աղջիկները որոնց սիրում ենք
Չեն հասկանա երբեք
Որ իրենք ամեն անգամ
Մեր վերջին շուշաններն են
Մեր վերջին բախտը
Մեր վերջին թռիչքը
Մեր վերջին մեկնումի մեր վերջին նավը
Քնիր սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս ես մեկնում եմ:

Սողոմոն Իմաստունի մտքերի ընտրանի - «Ներաշխարհ»



 

Համբերատար լինելն ավելի լավ է, քան քաջ լինելը, ինքն իրեն տիրապետելն ավելի լավ է, քան քաղաքի տիրակալ լինելը։

Ծույլի հոգին ձգտում է, բայց ապարդյուն։

Նենգությունը չարագործների սրտում է, իսկ ուրախությունը՝ խաղաղարարների։

Երբեմն պատահում է՝ ծիծաղի ժամանակ էլ է սիրտը ցավում, երբեմն էլ ուրախությունն է վերջանում վշտով։

Ով ուրախանում է ուրիշի անհաջողության համար, անպատիժ չի մնա։

Ով թաքցնում է ատելությունը, նա խաբեբա է, իսկ նա, ով չարախոսում է` հիմար։


Հայ կնոջ ամուսնական երդման տեքստը (ցավալի  հումոր) - «Երկուսով»
 



Երդվում եմ ամուսնությունից առաջ չունենալ ընկեր, չլինել համբուրված, ու նույնիսկ եթե լինեմ էլ, դա ամուսինս չի իմանա:
Երդվում եմ սիրել այն ամենը, ինչ սիրում է ամուսինս , չսիրել այն, ինչը ինքը չի սիրում:
Երդվում եմ սիրել ու հարգել սկեսուր-սկեսրայրիս, դիմել նրանց մամա ջան ու պապա ջան, ու կապ չունի, որ իրանք ինձ կսիրեն, թե չէ:
Երդվում եմ, ամեն տեղ ամուսնուս հետ գնալիս միշտ ժպտալ ու ձև տալ ինձ, եթե դրա կարիքը լինի:
Երդվում եմ լվանալ, արդուկել տան բոլոր անդամների շորերը, հավաքել ամուսնուս թափած շորերն ու իրերը:
Երդվում եմ ձենս կտրեմ ու համակերպվեմ, եթե ամուսինս սիրուհի ունենա, քանի որ ես հայ կին եմ:

Կանայք Չարլի Չապլինի կյանքում - «Սերը և մեծերը» 



 

Առաջին անգամ նա սիրահարվեց 19 տարեկանում: Գեղեցկուհու անունն էր Հեթի Քելլի: Երգչուհի էր: Հետագայում Չապլինն իր հուշերում գրում է. «Մի ակնթարթում ինձ գերեցին նրա շողացող շագանակագույն աչքերը: Երբ ուշադիր նայեցի, տեսա, որ նա շատ նուրբիկ է, ունի համաչափ դիմագծեր և զգայուն շուրթեր»:
Չապլինն աղջկան հրավիրեց ընթրելու «Տրոկադերո» շքեղ ռեստորանում:  Գեղեցկուհու համար չափսոսաց 3 ֆունտը, որ կուտակել էր վերջին մեկ տարում. մեծ փող էր աղքատ Չարլիի համար: Հանդիպումից երեք օր անց երիտասարդ Քելլին անտարբեր դարձավ Չապլինի հանդեպ: Երիտասարդը նույնիսկ առաջարկեց ամուսնանալ, բայց պարզվեց, որ աղջիկն ընդամենը 14 տարեկան էր: Չապլինի սիրտը կոտրված էր...

«Նրա հետ հանդիպել եմ 5 օր, բայց այդ կարճ սիրավեպը հավերժ մնաց ինձ հետ»:
Մինչև կյանքի վերջը չապլինը անտարբեր չէր անչափահաս աղջիկների հանդեպ: Տասնյակ տարիների ընթացքում կանանց հետ հարաբերություններ կառուցելու իր քաղաքականությունը ոչ մի անգամ չփոխեց: Այդ ընթացքում նա հասցրեց երեք անգամ ամուսնանալ ու բաժանվել, ունենալ երկու երեխա և դառնալ աշխարհահռչակ: Սակայն այդպես էլ չկարողացավ սերն ու սեքսը համատեղել սեփական տանիքի տակ: Սեքսի համար նա հիմնականում գնում էր հասարակաց տներ, իսկ սիրո համար՝ ժամերով կանգնում հերթական գեղեցկուհու պատուհանի տակ...

Լեոնիդ Ենգիբարյան. «Այո»-ի և «Ոչ»-ի միջև - Love Story


Ես «Այո»-ի և «Ոչ»-ի միջև եղած անդունդի եզրին եմ։ Քո «Ոչ»-ից ես գնում եմ դեպի իմ «Այո»-ն մի բարակ թոկի վրայով, որ հյուսված է ցանկությունից, վախից ու սիրուց։ Թոկը դողում ու ճոճվում է, իսկ ներքևում Մենակության անհատակ անդունդն է, և «Այո»-ն, որ հրապուրելու չափ մոտ էր թվում, հիմա անմատչելի է։ Բայց ես գնում եմ՝ հավասարակշռելով ինձ Հպարտություն-ձողով։ Եվ հին, բարի վալսը՝ Հույսը, որ միշտ հնչում է դժվար համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։

Հոգեկան խաղաղության բերող 10 սկզբունքները - Հոգեբանական
10 բան, որ միշտ պետք է հիշել:



Ամբողջ կյանքի ընթացքում սպասում ես ինչ-որ մեկի հետ հանդիպմանը, ով կհասկանա քեզ և կընդունի այնպիսին, ինչպիսին կաս: Եվ հետո, երբ թվում է, թե հույսն արդեն մարել է, գիտակցում ես, որ այդ «ինչ-որ մեկը» միշտ քեզ հետ է: Եվ նա  հենց դու ես: Միայն ձեր ձեռքերում է ձեզ ընդունելու, ներելու, ուրախանալու և երազելու ուժը: Կորոշեք երջանիկ լինել` գրկախառնվեք, կիսվեք, նայեք արևածագին, տնկեք ծառեր և ծաղիկներ, լսեք երաժշտություն, կարդացեք գրքեր, սպորտով զբաղվեք: Հենց այդպես՝ ՈՐՈՇԵՔ. ձեր երջանկության համար պետք է հենց ձեր գիտակցական որոշումը: ՈՉ ՈՔ, բացի հենց ձեզնից, ձեզ երջանիկ չի դարձնի` և դա ցանկացած պարագայում: Սա է կարևորագույնը:

Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» 




Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:
 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: erkusov.com (06.07.12)
Դիտումներ: 1889 | Տեգեր: 103.5-ով, ծրագիր, կյանք, եթեր, Գիշերային, գրական-հոգեբանական, 05.07.12-ի

Загрузка...
Загрузка...
Загрузка...