Загрузка...
Գլխավոր էջ » ՖԻԼՄԵՐ ԱՌՑԱՆՑ | Фильмы онлайн | Movies online » ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ ԱՌՑԱՆՑ


Լավագույն ֆիլմ-սիրավեպեր. Մաքուր բանականության հավերժական փայլատակումը
 
 
Загрузка...


 

Լավագույն ֆիլմ-սիրավեպեր. Մաքուր բանականության հավերժական փայլատակումը

Թողարկման տարի` 2004թ.
Ժանր` դրամա, մելոդրամ
Ռեժիսոր` Միշել Գոնդրի
Սցենարիստ` Չառլի Կաուֆման, Սթիվ Գոլին, Պեր Բիսմաթ
Պրոդյուսեր` Էնթոնի Բրեգման, Սթիվ Գոլին, Ժորժ Բերման
Օպերատոր` Էլեն Կյորաս
Կոմպոզիտոր` Ջոն Բրայեն
Բյուջեն` $20.000.000
Տևողությունը` 108 րոպե / 01:48

«Դու շատ լավն ես. ինձ շատ հաճելի է... հենց հիմա: Այսինքն՝ հաջորդ վայրկյանին դա ինձ կարող է դուր չգալ, բայց հիմա հաճելի է Ես չեմ հասկանում` երբ է ավարտվում մի վայրկյանը ու սկսվում մյուսը...»:

Ֆիլմը ներկայացնում է ճակատագրերի յուրահատուկ խաղ, կյանքերի բախում, էքսպերիմենտներ մարդկային ուղեղի ու հիշողության հետ: Ֆիլմն իրեն հատուկ հայացք է նետում մարդկային հարաբերություններին, խաղարկում դրանք ժամանակային ու կենսական տարբեր իրավիճակներում, սրում դրանք, կապում մարդկանց ու լարում դիտողի ուշադրությունն ու հույզերը:

«...Բոլորը կարծում են, թե ես նրանց լրացնում եմ, կամ կարող եմ իրենց կյանքը ուրախությամբ լցնել: Ես հասարակ աղջիկ եմ, որ փնտրում է իր մասնիկը «Կյանք» կոչվող կարկանդակում: Մի կախիր ինձանից «վաճառված է» պիտակը»:

Ֆիլմ, որ եզակի հնարավորություն է տալիս մեկ ակնթարթում զգալ առավելագույնը: Ֆիլմ, որ ամեն ինչի մասին է: ֆիլմ, որտեղ չկան դերեր և սյուժեներ: Ֆիլմ, որը դիտելուց ամեն պահը կարելի է ապրել: Ֆիլմը Միշել Գոնդրիի կիսաֆանտաստիկ դրաման է, եզակի ֆիլմ, որտեղ Ջիմ Քերին նկարահանվել է ոչ կատակերգական դերում: Այն արժանացել է «Օսկարի»` ամենաօրիգինալ սցենարի շնորհիվ: … – Հրաշք անուն ունեք: – Հրաշքները կորչում են: – Գիտեմ: – Եվ ի՞նչ պետք է անենք: – Վայելենք... պահը…
 
 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ ԱՌՑԱՆՑ | Ավելացրեց: erkusov.com (16.12.13)
Դիտումներ: 1733 | Տեգեր: Լավագույն ֆիլմեր սիրո մասին, Դիտել ֆիլմեր առցանց

Загрузка...