Загрузка...
Գլխավոր էջ » ԱՍՄՈՒՆՔ | Художественное чтение | Reciting » ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴԵՐԻ ԱՍՄՈՒՆՔՈՂՆԵՐ


Գրիգոր նարեկացի - «Մատյան ողբերգության». Կարդում է Սոս Սարգսյանը
 
 
Загрузка...


 
Գրիգոր նարեկացի. «Մատյան ողբերգության». Կարդում է Սոս Սարգսյանը

Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Տաղերով և հատկապես «Մատյան ողբերգության» պոեմով իր աստվածային հավատը նա վերածեց խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդեց հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Հավատը ենթադրում է կասկածից և քննությունից դուրս նվիրվածություն Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն և բոլոր նրանց՝ ավետարանիչներին, մարգարեներին ու սուրբերին, ովքեր տարածել են Աստծու խոսքը: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, որ դասվեց սուրբերի շարքը և հավերժական փառք նվաճեց իր աստվածային հանճարով:

Մատյան Ողբերգության

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից միչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։

Պոեմը գրաբարից աշխարհաբարի են վերածել Վազգեն Գևորգյանը և Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։ «Մատյան Ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։

 
Սոս Սարգսյան

 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴԵՐԻ ԱՍՄՈՒՆՔՈՂՆԵՐ | Ավելացրեց: erkusov.com (28.10.11)
Դիտումներ: 8221 | Տեգեր: գրական անկյուն, պոեզիա, Գրիգոր Նարեկացի, Սոս Սարգսյան, ասմունք

Загрузка...