Загрузка...

Գլխավոր էջ »

«Այս օրերը ցույց տվեցին, որ իշխանությունը ոչ մի աջակցություն չունի ժողովրդի կողմից»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հետևություն անեն, թե այդ ինչպես եղավ, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները գրավեցին ՊՊԾ գունդը, իսկ ժողովուրդը սատար կանգնեց նրանց, այդ քայլին դրական է նայում:

 

«Ու ես իշխանության քայլերից չեմ տեսնում, որ նրանք հասկանում են լրջությունը ու ուզում են բան փոխել: Այս վերջին շրջանի բռնություններն ու ռեպրեսիաները ժողովրդի ու քաղաքական գործիչների նկատմամբ ցույց են տալիս, որ լուրջ չեն գնահատում իրավիճակը: Իշխանությունը, որն ընտրված չէ ժողովրդի կողմից, չի հարգում ժողովրդի կարծիքը, չի ուզում լսել»,- ասաց քաղաքագետը:

 

Նա նաև անդրադարձավ տեղեկություններին, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ, Բրազիլիա է մեկնել: Նշելով, որ այդ տեղեկությունը հստակ չէ՝ միաժամանակ, Ստեփան Գրիգորյանը կանխատեսում է, որ օգոստոսի 5-15-ը վտանգավոր ժամանակաշրջան է՝ կապված Բրազիլիայի օլիմպիական խաղերի հետ, Ադրբեջանը կարող է հարձակվել Արցախի վրա:

 

«Ես Սերժ Սարգսյանին խորհուրդ կտամ չմեկնել Բրազիլիա, Բրազիլիան այստեղից մոտ 12-13 ժամ է, պատկերացրեք, եթե Ադրբեջանը հարձակվի, հրամանատարը տեղում չէ»,- նշեց նա:

 

Մանրամասները տեսանյութում

Խորագիրը՝  ,   


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն դու ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Яндекс.Метрика
Կատեգորիա: | Ավելացրեց: Հրապարակվել է () Դիտումներ: